«Թող որ Քրիստոսի հայտնության խորհրդով հայ ժողովուրդը մշտապես գտնվի Աստծո օրհնության ներքո…».Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համայն հայության հավատացյալ զավակները հունվարի 6-ին նշում են Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Թող որ Քրիստոսի հայտնության այսօրվա խորհրդով հայ ժողովուրդը մշտապես գտնվի Աստծո օրհնության ներքո: Թող աստվածային լույսով լցվեն ամենքի հոգիները, և թող մեր սրբազան տաճարների զանգերի ղողանջներն ի լուր աշխարհի ավետեն՝ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, Ձեզ և մեզ մեծ ավետիս»»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ