![]()
Սեչենովի համալսարանի ստոմատոլոգիայի ինստիտուտի տնօրեն Իրինա Մակեևան «Մոսկվա» գործակալությանը տված հարցազրույցում թվարկել է այն մթերքները, որոնք բացասաբար են ազդում ատամների գույնի վրա:
Նրա խոսքերով ՝ ամենից շատ ատամները գունափոխում են հապալասը, սև հաղարջը, ճակնդեղը, կեռասն ու կարմիր գինին։ Բժիշկը բացատրել է, որ այդ մթերքներում համադրվում են թթվային և ներկող պիգմենտները։
Գեղեցիկ ժպիտի համար անհրաժեշտ է հրաժարվել գունավոր գազավորված ըմպելիքներից, բազմաթիվ համեմունքներից և սոուսներից:
Ատամները կարող են նաև գունափոխվել սուրճի և թեյի կանոնավոր օգտագործման պատճառով:
«Թեյն ու սուրճը, անշուշտ, ներկում են ատամները։ Ընդ որում ՝ թեյը շատ ավելի ուժեղ է։ Դա կապված է դրանում պիգմենտներից և թթուներից բացի՝ նաև տանինների առկայության հետ», – նշել է Մակեևան։
Մասնագետը խորհուրդ է տվել թեյի կամ սուրճի յուրաքանչյուր օգտագործումից հետո բերանը ողողել կամ ֆերմենտներով ատամի մածուկ կիրառել։
![]()