Ճանապարհը՝ հիմնանորոգումից առաջ և հետո

2020 թվականին հիմնանորոգվել է Տ-3-11, /Հ-15/ (Արմավիր գ.) — Նալբանդյան — Գետաշեն — Նոր Կեսարիա — /Մ-5/ ավտոճանապարհի կմ 0+000 — կմ 3+000 հատվածը։ 3 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարել է «Ճանշինվարպետ» ՓԲԸ-ն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը:

Այս ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի մի քանի բնակավայրով՝ Արմավիր‚ Նոր Արտագերս‚ Նալբանդյան‚ Գետաշեն‚ Նոր Կեսարիա և այլն։ Այն վերջին անգամ հիմնանորոգվել էր մոտ 30 տարի առաջ։

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով կատարվել են հողային աշխատանքներ, կամուրջների վերանորոգում, կողնակների հարթեցում և լրացում, բազալտե եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, գծանշում, անվտանգության տարրերի ապահովում և այլ աշխատանքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ