Բազմաթիվ տեղահանված արցախցի ընտանիքներ կկարողանան ապաստանել Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում


Բազմաթիվ տեղահանված արցախցի ընտանիքներ կկարողանան ցրտաշունչ ձմռանը ապաստանել Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում
Շուտով Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը կընդունի մի քանի տասնյակ տեղահանված ընտանիքների: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

«Գիշերօթիկ հաստատության կաթսայատունը և ջեռուցման համակարգը անսարք վիճակում էին, ուստի Հիմնադրամը ստանձնել է վթարված համակարգի հիմնանորոգման ծախսերը։

Շենքի ջեռուցման ապահովման շնորհիվ բազմաթիվ տեղահանված արցախցի ընտանիքներ կկարողանան ցրտաշունչ ձմռանը ապաստանել այս հաստատությունում»,- ասված է հիմնադրամիֆեյսբուքյան էջում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ