Մանվել Գրիգորյանին զրկեցին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից

Արմավիրի ավագանին հերթական նիստի ժամանակ միաձայն կողմ քվեարկեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին շնորհված Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար), ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ