![]()
Կորոնավիրուսի հետևանքով 78 տարեկան հասակում մահացել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
Հոր մահվան մասին տեղեկացրել է Ադիբեկյանի դուստրը՝ Լիլիթ Ադիբեկյանը։
«Կորոնավիրուսը հաղթեց ինտելեկտին ու իմաստնությանը։ Հանգչիր խաղաղությամբ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Ահարոն Ադիբեկյանը, ծնվել է 1942 թվականի փետրվարի 27-ին։ 1991-ին նա հիմնել էր «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը, դասացանդել է մի քանի բուհերում։
![]()