«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձգում է Սյունիքի պարանոցի սեղմօղակը…». Արցախի հերոս

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայե՛ր, թմբիրից զարթնել է պետք, հետոն չի լինելու…

Մինչև ՀՀ-ում իշխանությունը և ընդիմություն «ջուջուլ-պուպուլիկ են» խաղում, ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ի դեմս ադրբեջանա-թուրքական զինուժի, ձգում է Սյունիքի պարանոցին նետված սեղմօղակը։

Հ. Գ. 1. Արցախը այլևս Հայաստան չէ…

Հ. Գ. 2. Հա, մոռացա հիշեցնեմ, որ Սիրիայի հյուսիսային շրջանները և Իդլիբի նահանգը ևս ՍԱՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներ էին…»:

Հիշեցնենք, որ այսօր ադբեջանցի զինվորականները ռուս խաղապահների հետ Շուռնուխի տարածք են մտել և, ըստ գյուղապետ Հակոբ Արշակյանի, հայկական կողմին 5 օր ժամանակ են տվել տարածքը լքելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ