Սպասվում են տեղումներ, իսկ օդի ջերմաստիճանը ․․․։Եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում`

Հունվարի 25-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:Հունվարի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 25-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 5-7, ցերեկը՝ 2-4 աստիճանով:

 Երևան քաղաքում՝

 Հունվարի 25-ին, 27-ին սպասվում են թույլ տեղումներ, 28-ին, 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։Հունվարի 26-ին, 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ