![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Հուսով եմ կգա մի օր, երբ չեն լինի հներ ու նորեր, այլևս չեն լինի ներկաներ ու նախկիններ:
Այլ կլինեն միայն ապագայի մարդիկ, կլինեն մարդիկ ովքեր կխոսան ու կգործեն միայն ապագայի համար, կկերտեն ապագան։
Իհարկե, սա չի նշանակում, որ պետության ու սեփական ժողովրդի դեմ հանցագործություն գործած անձինք պետք է խուսափեն պատասխանատվությունից, բայց մի բան հստակ է, որ ներկա-նախկին պայքարը մեզ միայն քայքայում է ներսից, պառակտում է, թուլացնում է, իսկ դրա իրավունքը հիմա մենք առավել քան երբևէ չունենք։
Հիմա մեզ պետք են ապագայի գործիչներ, պետք են մարդիկ, ովքեր կկերտեն ապագան ու ցույց կտան այն լուսավոր կետը, որին մենք պետք է ձգտենք ու հասնենք թեկուզ մոտ ապագայում։
Մարդիկ չեն կարող ապրել և արարել անորոշության մեջ, մարդկանց պետք է տալ այն վեկտորը, որը կուղղորդի դեպի էլ ավելի լավ, բայց իրատեսական ապագան։
Պարտությունից ու պատերազմի աղետալի հետևանքներից տուժած մեր ժողովրդին պետք է հույս ու հավատ տալ, պետք է հուսադրել, որ ապագան էլ ավելի լավ է լինելու, հավատ ներշնչել մարդկանց, որ այդ օրը գալու է, ու գործով ապացուցել, որ գալիք էլ ավելի լավ ապագան իրատեսական է։
![]()