«Պուտինի կյանքում գաղտնիության շղարշ չկա, բայց կա անձնական տարածություն…»․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կյանքում գաղտնիության շղարշ չկա, մարդիկ ըմբռնումով են մոտենում նրա անձնական տարածությանը, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Գործնականորեն ոչ մի տեսակի գաղտնիության շղարշ գոյություն չունի: Որտեղ է նա ապրում և աշխատում՝ բոլորը հրաշալի գիտեն: Արդյո՞ք նա դուստրեր ունի. այո։ Ովքե՞ր են նրանք. նա նախընտրում է դա չբերել հանրային դաշտ, և բազմիցս բացատրել է, թե ինչու»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով նախագահի անձնական կյանքի վերաբերյալ հարցին:

Նա շեշտել է, որ Պուտինը բավականին հետևողական է այդ դիրքորոշման հարցում, բոլոր քաղաքացիները դրա մասին քաջատեղյակ են:

«Եվ ավելին, շատերը դրան ըմբռնումով են մոտենում»,- ավելացրել է Պեսկովը:

«Ինչ վերաբերում է այս տեղեկատվական վարժանքներին, ապա դրանք գոյություն ունեին և՛ նախագահության, և՛ նախագահ Պուտինի վարչապետության տարիներին: Եվ միակ բանը, որը չի նախատեսում փոխել նախագահը, նրա աշխատանքն է, աշխատաոճը, քանի որ, նրա ընկալմամբ, գլխավորն այն է, թե ինչպես է պետության ղեկավարը կատարում իր պարտականությունները, ինչպես է աշխատում, և ինչ արդյունքներ ունի այդ աշխատանքը: Նա, ամեն դեպքում, ակնկալում է, որ մարդիկ ըմբռնումով կմոտենան իր անձնական տարածքին»,- ասել է Պեսկովը:

ՌԴ նախագահի խոսնակն ավելացրել է, որ երբ մարդիկ ուղղակիորեն կամ անուղղակի ընտրում են նախագահին, «համապատասխանաբար պարզ է դառնում, որ մարդիկ նախագահին տալիս են այդպիսի անձնական տարածության իրավունք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ