Վրաերթի ենթարկված երեխան մահացել է

Երևանի Շահումյանի 16-րդ փողոցում դեկտեմբերի 27-ին, ժամը 13.30-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8 և 9 տարեկան երկու տղաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես  հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 9-ամյա Ալեքս Առաքելյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է քննություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ