![]()
Գերաշնորհը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելիներ,
Պատերազմի և ընդհանրապես մեր պարտության մասին , հուսամ դեռ առիթ կունենամ խոսելու: Իմ տեսած պատերազմի… Ես Հաղթանակը տեսել եմ, որն այնքան իրական էր և առարկայական ու շոշափելի: Այսուհանդերձ, ցանկանում եմ հիշեցնել թե ինչու պարտվեցինք և շարունակելու ենք պարտվել, եթե չանդրադառնանք…
Աստված մեզ առաջնորդ…
- Այո՛, մենք պարտվեցինք մեղքին և այս պատճառով՝
- Իրական Հայաստանը պարտվեց ֆեյսբուքյան հայաստանին
- Հոգևոր Հայաստանը պարտվեց «նոր հայաստանին»,
- Պետությունը պարտվեց անհատին,
- Պետական գործիչը պարտվեց բլոգերին,
- Մարդը պարտվեց քաղաքացուն,
- Բարոյական հասարակությունը պարտվեց «քաղաքացիական հասարակությանը»
- Պատասխանատվությունը պարտվեց իրավունքին,
- Ազգայինը պարտվեց գլոբալիստին,
- Բանակը պարտվեց զինվորին,
- Բանակը պարտվեց ջոկատին,
- Պատերազմ վարելը պարտվեց PlayStation-ի գիտակցությանը,
- Հոգին պարտվեց «դուխ»-ին,
- Եռագույնը պարտվեց սև ու սպիտակին,
- Սերը պարտվեց ատելությանը,
- Հաշտությունը պարտվեց թշնամությանը,
- Արդարությունը պարտվեց անօրենությանը,
- Խոնարհությունը պարտվեց ամբարտավանությանը,
- Հեզությունը պարտվեց հպարտությանը,
- Ճշմարտությունը պարտվեց ստին,
- Ազնվությունը պարտվեց կեղծիքին,
- Ուղղամտությունը պարտվեց չարամտությանը,
- Զղջումը պարտվեց ինքնաարդարացմանը,
- Սեռը պարտվեց անսեռությանը,
- Սեռը պարտվեց գենդերին,
- Դեմքը պարտվեց անդիմագիծին,
- Դեմքը պարտվեց դիմակին,
- Ուղղությունը պարտվեց անորոշությանը,
- Պատասխանատվությունը պարտվեց անպատասխանատվությանը,
- Լսելը պարտվեց խոսելուն,
- Պաշտամունքը պարտվեց ժամանցին և առևտրին,
- Քրիստոնեականը պարտվեց ապաքրիստոնեականին,
- Հավատքը պարտվեց անհավատությանը,
- Աստվածպաշտությունը պարտվեց անձնապաշտությանը և արձանապաշտությանը,
- Տաճարը պարտվեց փողոցին:
ՀԱՂԹԵԼՈՒ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է…»
![]()