![]()
ԱԺ-ում ընթանում է արտահերթ նիստ։ Մինչ այդ ԱԺ շենքի մոտ հավաքված բազմությունը «դավաճա՛ն» վանկարկելով ձվերով հարվածել է «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեքենային, այնուհետև Ազգային ժողով մտնելու պահին հարձակման է ենթարկվել իմ քայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Միջադեպ է տեղի ունեցել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և ԱԺ-ի մուտքի մոտ ակցիա անող քաղաքացիների միջև։
Հավաքվածները պահանջում են, որ խորհրդարանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսի։
Ի թիվս այլ հարցերի, արտահերթ նստաշրջանի օրակարգում է նաև «Իմ քայլի» կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Նաիրա Զոհրաբյանին զրկվել Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
![]()