Քոչարյան-Պուտին հեռախոսազրույց եղել է. Վիկտոր Սողոմոնյանը հաստատում է լուրը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Aysor.am-ի հետ զրույցում Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունը՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել հեռախոսազրույցից։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 17-ին եռօրյա այցով Ռուսաստանում էր: Ըստ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի՝ այցը մասնավոր էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ