Օրենբուրգում Անմար կրակը մարած երեխաների մայրը կտուգանվի

Ոստիկանությունը վարչական գործ է հարուցել Օրենբուրգի բնակչուհու դեմ. նրա երեխաներն իր ներկայությամբ ձյան միջոցով մարել են Անմար կրակը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Օրենբուրգի շրջանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Դեկտեմբերի 26-ին Օրենբուրգի Հաղթանակի պողոտայում գտնվող հուշահամալիրում կնոջ ներկայությամբ երեխաները մարել են կրակը:

Կառույցից հայտնել են, որ մոր համար կազմվել է վարչական արձանագրություն անչափահասների պահելու և դաստիարակելու պարտականությունները չկատարելու մասին:

Այժմ կինը պարտավոր է տուգանք վճարել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ