Պուտինը շատ օրեր է անցկացրել հեռախոսը ձեռքին՝ փորձելով կարգավորել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում․ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով


Պեսկովը խոսել է ԼՂ-ում հակամարտության կարգավորման գործընթացում Պուտինի դերի մասին

Պուտինը շատ օրեր է անցկացրել հեռախոսը ձեռքին՝ փորձելով կարգավորել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել արյունահեղությունը դադարեցնելու գործում», – նշել է Ռուսաստանի առաջնորդի խոսնակը:

Նրա խոսքով՝ համաշխարհային հանրությունը 2020 թվականին մեր սահմանների մոտ ռազմական գործողություններ չպետք է թույլ տա:

Պեսկովը նշել է, որ ԼՂ հակամարտության դադարեցման հարցը լուծվել է միայն Բաքվի և Երևանի հետ լավ և կառուցողական հարաբերությունների պահպանման շնորհիվ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա:

«Գաղափար չունենք (ինչ պետք է Պուտինը ասեր Բաքվին և Երևանին՝ հակամարտությունը դադարեցնելու համար), քանի որ, իրոք, նախագահն անում էր դա անձամբ, և նա շատ ու շատ օրեր անցկացրեց հեռախոսը ձեռքին»,-նշել է ՌԴ նախագահի խոսնակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ