ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին հրապարակումները Դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՀՔԾ

Քանի որ հարցադրումները շատ են, պետք է տեղեկացնեմ, որ ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկությունները, հրապարակումները Դատախազության կողմից ուղարկվում են ՀՀ ՀՔԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ երեկ երրորդ նախագահի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր նամակ` նշելով, որ դա Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին է ուղարկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից պատերազմից 26 օր առաջ:

«Փաստաթղթում մանրամասն նկարագրված է այն, ինչին հետագայում մենք ականատես եղանք պատերազմի ժամանակ», — գրել էր նախկին դեսպանը հրապարակմանը կից:

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ