ՌԴ-ն ու Թուրքիան կքննարկեն Ղարաբաղի հարցը. ինչ փոփոխություններ են սպասվում

Լավրովը և Չավուշօղլուն կքննարկեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնության կատարման ընթացքը, շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերը նվազեցնելու և կողմերին մարդասիրական օգնություն տրամադրելու վրա, ուշադրության կենտրոնում է լինելու ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր մարտական գործողությունների մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծումը, գրում է թուրքական մամուլը:

Ավելի վաղ ռուս-թուրքական կենտրոնի մասին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել էր, որ թուրքական պատվիրակությունն արդեն գտնվում է Ադրբեջանում, և շուտով, երբ ավարտվի կենտրոնի կառուցումը, ռուս գործընկերների հետ կսկսեն կատարել իրենց պարտականությունը: Թուրքիայի խորհրդարանը թույլատրություն էր տվել մեկ տարի ժամկետով զինվորականներ ուղարկել Ադրբեջան:

Ռուսաստանի խաղաղապահների համար Պետդումայի հատուկ թույլտվություն պետք չէր, և նրանք շտապ տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում եռակողմ հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի խաղաղապահները Ղարաբաղում հիմա տեղակայվել են 5 տարով` հետագայում ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ