![]()
Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, ՆԳՆ-ի հետ համատեղ, կանխել են Մախաչկալայում ահաբեկչության նախապատրաստումը: «Խմբի անդամները նախատեսում էին պայթուցիկ սարքը գործի դնել իրավապահ մարմինների վարչական շենքերից մեկի մոտ, որին պիտի հաջորդեր զինված հարձակումը Դաղստանի Հանրապետությունում ՆԳՆ աշխատակիցների վրա», — հայտնում է ԱԴԾ-ն:
Նշվում է, որ դեկտեմբերի 25-ին անվտանգության աշխատակիցները բերման են ենթարկել միջազգային ահաբեկչական կազմակերպության «Իսլամական պետություն» բջջի չորս անդամների: Նրանց տան պահոցում հայտնաբերվել է հրազեն, զենք ու զինամթերք: Նրանց հեռախոսներում նաև նամակագրություն է հայտնաբերվել օտարերկրյա համակարգողների հետ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Գրոհայինները ձերբակալվել են։
![]()