«Մեջս վախ է մտել, որքան մեծ են խոստումներն, այնքան մեծ է թվում գալիք արհավիրքը…». Զոհրապ Եգանյանը՝ Վիտալի Բալասանյանի հայտտարաությունների մասին

Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Մեջս վախ է մտել, որքան մեծ են խոստումներն, այնքան մեծ է թվում գալիք արհավիրքը:

Սպասվող միլիարդների ներդրումներից, մինչև Հադրութ հետ բերելու խոստումների ու հավաստիացումների մասին խոսեք գոնե այդ ուղղությամբ 1% դրական տեղաշարժի դեպքում:

Դադարեք առհասարակ ինչ որ բան խոստանալը, արդյունքը ներկայացրեք, սկզբից գործ, հետո խոսել:

Հիշեցնենք, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն իր տված հարզարույցի ժամանակ ասել էր.

Հադրութի, Ասկերանի և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած այլ տարածքները ժամանակի ընթացքում վերադարձվելու են: Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել։ Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը, ղարաբաղերեն ասած` թամաշա ենք անելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ