«Կտեսնենք ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը… մենք կողքից թամաշա կանենք». Վիտալի Բալասանյան

Հադրութի, Ասկերանի և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած այլ տարածքները ժամանակի ընթացքում վերադարձվելու են, Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Նա նշել է, որ ինքը ոչ թե հույս է տալիս, այլ վստահեցնում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվելու են: Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ լինելու է սահմանների ճշտում, Արցախի կարգավիճակի հարցի հստակեցում:

«Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել։ Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը, ղարաբաղերեն ասած` թամաշա ենք անելու»,- հայտարարել է Վիտալի Բալասանյանը։

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ