![]()
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասաց, որ Առողջապահության նախարարությունը թույլատրել է Sputnik V կորոնավիրուսի պատվաստանյութը ներարկել 60 տարեկանից բարձր մարդկանց:
«Առողջապահության նախարարությունը հաստատեց բժշկական օգտագործման ցուցումների փոփոխությունները: Այժմ Sputnik V պատվաստանյութը հաստատված է 18 և բարձր բարձր տարիքի անձանց օգտագործման համար», – ասաց նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:
Այսպիսով, 60 տարեկանից բարձր քաղաքացիներն այժմ նույնպես կկարողանան պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Ըստ Մուրաշկոյի, հետազոտությունը հաստատել է, որ Sputnik պատվաստանյութը անվտանգ է և արդյունավետ:
Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը գրանցեց COVID-19-ի դեմ պատվաստանյութը: Դեղը պատրաստվել է Ն.Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական ինստիտուտում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի հետ համագործակցությամբ և ստացել «Sputnik V» անունը։
![]()