![]()
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» նստացույցը Երևանի Հանրապետության հրապարակում շարունակվում է:
Այս մասին հայտնում է «Հայրենիքի փրկության շարժում» «Ֆեյսբուք»-ի էջը:
«Չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին և ջերմաստիճանի անկմանը՝ Հանրապետության հրապարակում շարունակվում է «Հայրենիքի_փրկության_շարժման» նստացույցը: Հրապարակն ակտիվ էր թե՛ գիշերը, թե՛ այսօր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 11-ից սկսած անհնազանդության ակցիաներ և բողոքի այլ միջոցառումներ են իրականացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին:
![]()