![]()
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին համարում է ազնիվ մարդ, ով պահում է իր խոսքը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը, պատասխանելով մամուլի ասուլիսի հարցերից մեկին, Էրդողանին անվանել էր մարդ, ով «իր խոսքի տերն է պահում , է իր ասածը», չնայած այն հանգամանքին, որ «որոշակի հարցերի վերաբերյալ երկու երկրների նախագահների տեսակետները կարող են տարբեր լինել», – հաղորդում է ՏԱՍՍ-ը:«Իրականում սրանք իրեն (Պուտինին) բնութագրող բառեր են: Ծանոթանալով պարոն Պուտինի հետ՝ ես նրան ճանաչեցի այս կերպ: նա իսկապես ազնիվ մարդ է», – ասել է Թուրքիայի նախագահը ՝ ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:
Էրդողանը նաև նշել է, որ Ռուսաստանն աշխարհի «այն քիչ երկրներից է, որը կատարում է իր խոստումները և որի հետ հաջողվել է ամուր հարաբերություններ հաստատել»:«Մենք Ռուսաստանի հետ վստահորեն շարժվում ենք դեպի մեր նպատակները, և ես վստահ եմ, որ կշարունակենք դա անել», – հավելել է նա:
![]()