![]()
«Ունենք 2 հյուրընկալության ծրագիր: Այն քաղաքացիները, որոնք հյուրընկալել են արցախցիների, յուրաքանչյուր չափահաս անդամի չափով կստանան որպես փոխհատուցում 30.000 դրամ, իսկ Արցախում՝ 40.000 դրամ:
Ծրագիրը կտևի 6 ամիս, իսկ այն անձանց համար, որոնք բնակվել են նախկինում վնասված տներում, ծրագիրը կտևի 3 ամիս, այն տրամաբանությամբ, որ Արցախում այդ տները և շենքերը վերականգնվում են: Այս աջակցության ծրագրերը կտևեն այնքան, որքան կա անհրաժեշտություն»,- տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նախարարն ասել է, որ ընթացակարգը մաքսիմալ պարզեցված է: Նաև նշել է, որ կան աշխատանքային ծրագրեր՝ օրական 8 հազար դրամ վճարով:
![]()