![]()
Արմավիրի ավագանու այսօրվա նիստում Արցախյան գոյամարտում ունեցած բացառիկ ավանդի համար Ռուստամ Ռաֆիկի Գասպարյանին հետմահու շնորհվեց «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խութադյանը:
Ռուստամ Գասպարյանը և իր 26-ամյա որդին՝ Ռաֆայել Գասպարյանը զոհվել էին Արցախյան պատերազմում:
Ռուստամ Գասպարյանը երկու գումարման խորհրդարանների պատգամավոր էր, Արցախյան առաջին պատերազմի մասնակից:
Պարգեւատրվել է ՀՀ Արիության մեդալով, ԼՂՀ Արիության մեդալով, ինչպես նաեւ ՊՆ, ԵԿՄ բազմաթիվ հուշամեդալներով:
![]()