Լիլիթ Մակունցը դատի է տվել Գառնիկ Իսագուլյանին

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դատի է տվել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Մակունցը պահանջում է պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել։

Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 23-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին։

Մակունցի ներկայացուցիչը ՀԺ-ի հետ զրույցում չցանկացավ հայցի վերաբերյալ մանրամասներ ներկայացնել:

Չի բացառվում, որ հայցի պատճառը դեկտեմբերի 9-ին Գառիկ Իսագուլյանի մամուլի ասուլիսի ժամանակ արված այն հայտարարությունն է, թե հեղափոխության շատ մասնակիցներ՝ այդ թվում Մակունցը, մինչեւ հեղափոխությունը հաճախ մեկնել են Թբիլիսի՝ ԱՄՆ դեսպանատան միջոցով հանդիպելու հատկապես ադրբեջանցիների եւ թուրքերի հետ։ Իսագուլյանը հայտնել է նաեւ, թե իբր այդ անձանց միջոցով Հայաստան գումարներ է եկել։ Բացի այդ նա հայտարարել է, թե անձամբ Լիլիթ Մակունցը փորձել է այս գործում ներգրավել Սլավոնական համալսարանի ուսանող, մի քանի լեզուների տիրապետող Անդրանիկ Հովհաննիսյանին, սակայն վերջինս, հասկանալով՝ ինչի մեջ են ուզում ներքաշել, հրաժարվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ