16+-ի հնչեցրած ցանկացած կոչ ու ձեռնարկած գործողություն ժողովրդին էլ ավելի է համախմբոււմ գործող վարչապետի շուրջ

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

16+ կուսակցությունների առաջադրած վարչապետի թեկնածուն ու մնացյալ առաջնորդները այս օրերին տարատեսակ պատճառաբանություններով են հիմնավորում, թե ինչու ժողովրդական ավելի լայն զանգվածներ չեն միանում իրենց:

Մեկն ասում է «ԺԵԽ» են, մյուսն ասում է «վրեն գան», մեկ ուրիշն ասում է «զոմբի» են, Մանուկյան Վազգենն ասում է դեպրեսիայի մեջ են, հնչում են նաև կարծիքներ, որ ժողովուրդը վախենում է փողոց դուրս գալ :

Բայց պարզ իրականության մասին գրեթե ոչ-ոք չի խոսում, այն, որ պատճառը հենց իրենք են, այն, որ տարիներ շարունակ վատնել են ժողովրդի վստահությունը… չնայած համոզված եմ, որ ներքուստ նրանցից շատերն են դա լավ հասկանում:

էլի եմ կրկնում, 16+-ն ամեն բան անում է Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը վերահաստատելու համար, վերջիններիս հնչեցրած ցանկացած կոչ ու ձեռնարկած գործողություն ժողովրդին էլ ավելի է համախմբոււմ գործող վարչապետի շուրջ։

Էս շարժումը մարելու է ու առկա քաղաքական ճգնաժամի պարագայում դրանով իսկ էլ ավելի է լեգիտիմացնելու գործող իշխանությանը, էլ ավելի է բարձրացնելու իշխանության վարկանիշը։

Արդեն անցել են այդ ժամանակները, այլապես կարելի էր ասել, որ «16+-ը Նիկոլի պրոյեկտն» է, որովհետև իր ամեն քայլով էլ ավելի է ուժեղացնում գործող իշխանությանը(«պրոյեկտի» պահը հումոր էր)։
ՀԳ. Երկրում առկա քաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարել միայն արտահերթ պրոցեսներով ու ժողովրդի կամարտահայտման ճանապարհով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ