Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները չեն կարողացել շրջափակել կառավարության շենքը

ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը և ցույցին մասնակցող քաղաքացիները փորձել են շրջափակել կառավարության շենքը, սակայն չեն կարողացել:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ եթե վարչապետը հրաժարական չտա, ապա երկիրը հայտնվելու է սոցիալ-տնտեսական կոլապսի մեջ, և երկրին սպասում է հումանիտար աղետ:

«Սա չարիքի կառավարություն է: Պետականությունը կործանման եզրին է, մեր պայքարը հնի ու նորի պայքար չէ և ոչ էլ ընդդիմություն-իշխանություն»,- հայտարարել է Սաղաթելյանը:

ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն էլ նշել է, որ ՀՀ անվտանգությանն ամեն վայրկյան սպառնում է կործանում, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար այսօր Հայաստանը դարձել է վտանգավոր վայր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ