Ցուցարարներից 69-ը բերվել են ոստիկանություն

Կառավարության շենքի մոտ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցող անհնազանդության ակցիայի 69 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

Քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները և նրանց միացած ցուցարարները Հանրապետության հրապարակում շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրների մի մասը Հանրապետության հրապարակում վրաններ է տեղադրել և գիշերում են այնտեղ:

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ