![]()
Մելիք Ադամյան փողոցում րոպեներ առաջ ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց է եղել: Դեպքը եղել այն ժամանակ, երբ ոստիկանները փորձել են բացել փողոցը, որպեսզի կառավարական մեքենաների մուտքն ու ելքն ապահովեն:
Սակայն ցուցարարները փորձել են խոչընդոտել, թույլ չտալ, որ ոստիկանները պատնեշ կազմեն: Երկկողմանի գործողությունների հետևանքով ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց է սկսվել:
Ճանապարհը բացելու համար ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարների, ինչի արդյունքում հաջողվել է ապահովել կառավարական մեքենաների շարժը: Տիգրան Մեծի սկզբնամասում կուտակվել է նաև պարեկային ծառայության մեքենաների ավտոշարաշյուն: Տիգրան Մեծի պողոտա-Մելիք Ադամյան փողոցի խաչմերուկին և դրան հարող ճանապարհներին խցանում է առաջացել:
![]()