![]()
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հաստատված նախագծի համաձայն՝ չեղարկվում են Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար վարչական տույժերը:
ՀՀ վարչապետը պարզաբանել է, որ երկու օր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը հարց է բարձրացրել, որ պատերազմի մասնակիցների երթևեկության հետ կապված տուգանքներ են գալիս այն պարագայում, երբ ծայրահեղ անհրաժեշտությունից կախված՝ երթևեկության կանոնների խախտումներ են տեղի ունեցել: Կառավարությունն արագ է արձագանքում բարձրացված խնդրին:
«Ցավոք սրտի, նման որոշումների ընդունման պարագայում միշտ էլ լինում են դեպքեր, երբ տվյալ արտոնության շահառու չհանդիսացող անձինք փորձում են օգտվել դրանից: Մենք պետք է կարողանանք ռազմական գործողությունների մասնակիցներին շատ արագ նույնականացնել, և դա պաշտոնապես հաստատել: Կարևոր է, որ ՊՆ-ն մաքսիմալ արդյունավետ ու արագ գործի»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է մտածել նաև կամավորականների մասին, ու նրանց մասով ևս պետք է նմանատիպ որոշում կայացվի:
![]()