![]()
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ Արտակ Արտյոմի Բեգլարյանին ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նշենք, որ Արտակ Բեգլարյանը զբաղեցնում էր Արցախի ՄԻՊ-ի պաշտոնը: Դեկտեմբերի 23-ի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ հեռանում է ՄԻՊ-ի պաշտոնից, բայց Մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից չի հեռանում: Նա նաև նշել է, որ նոր պաշտոնն իր կարողություններին համապատասխան է:
![]()