Ինչ կլիներ, եթե ​​հայտնի գրքերը լույս տեսնեին նոր կազմով

Ֆեյսբուքյան օգտատեր Սեվ Մանգուշյանն իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, թե ինչ կլիներ, եթե հայտնի ​​ գրքերը լույս տեսնեին նոր կազմով:

«Ապուշը» (ռուս.՝ Идиот), ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու վեպն է։ Առաջին անգամ հրատարակվել է 1868 թվականի հունվարից մինչև 1869 թվականի փետրվար «Русский вестник» պարբերականում։ Համարվում է Դոստոևսկու լավագույն ստեղծագործություններից մեկը։ Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն։

Վեպի գաղափարն ծնվել է հեղինակի՝ արտասամանյան ուղևորության ժամանակ, երբ նա եղել է Գերմանիայում ու Շվեյցարիայում։ «Ապուշը» վեպի առաջին գրառումն արվել է 1867 թվականի սեպտեմբերի 14-ին Ժնևում։ Մնացածը գրվել է Իտալիայում և ավարտվել Ֆլորենցիայում 1869 թվականի հունվարի 29-ին։ Նախապես նվիրված է եղել գրողի սիրելի զարմուհուն՝ Ս․ Ա․ Իվանովային։ Պահպանվել են վեպի նախապատրաստական նյութերի երեք տետրեր (առաջին անգամ հրատարակվել են 1931 թվականին), սակայն վեպի սևագիր ու մաքրագիր ձեռագրերը չեն պահպանվել։

Համաշխարհային կինոյի նշանավոր ռեժիսորներից Ակիրա Կուրոսավան Դոստոևսկու «Ապուշը» վեպի հիման վրա նկարահանել է համանուն կինոնկարը (1951 թվական)։

 

 

 

 

 

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ