Հրապարակում հավաքված մարդկանց համար 19-20 տարեկան զինվորը նշանակություն չունեն

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:

Հրապարակում հավաքված են բազմաթիվ քաղաքացիներ: Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ցուցարարների մի մասը մնա Հանրապետության հրապարակում և շարունակի ցույցը, մյուսը մասը՝ շրջափակի Կառավարության շենքը:

«Այս կառավարության գործունեությունը հակապետական է, հակահայկական, հակաազգային և այլևս մեզ պետք չէ: Սադրանքների չենք տրվում, որևէ մեկը փորձ չանի մտնի այդ շենք, որովհետև դա այս պահին մեզ պետք չէ: Ցանկացած շենք մեր ժողովուրդը միասին, երբ որ ուզենք կվերցնենք, բայց խնդրում եմ՝ ճիշտ հասկացեք, խնդիրն այս պահին դրա մեջ չէ, սա մեր ուժի կենտրոնն է, մշտապես պետք է լինի մարդաշատ, մեր մյուս խմբերը կշրջափակեն կառավարության և դատախազության շենքերը», — ասաց Սաղաթելյանը:

Կառավարության շենքի շուրջ հավաքված են բազմաթիվ ցուցարարներ, իսկ շենքի մուտքերը շղթայել են բազմաթիվ ոստիկանական ջոկատներ:

Ելույթ ունեցավ նաև «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը բանակին ու ոստիկանությունը կոչ արեց միանալ ժողովրդին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ