![]()
Համացանցում հայտնել է նոր տեսանյութ, որտեղ մեր սահմանապահները վիդեոուղերձով դիմել են այս օրերին Հանրապետության հրապարակում ցույց անող ու վրաններում գիշերող ընդդիմության ներկայացուցիչներին:
Հիշեցննք, որ ոստիկանությունը հայտարարություն է տարածել` Հանրապետության հրապարակում նստացույց անողներին հորդորելով պահպանել օրենքի մի շարք նորմեր։
«Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքեր, այդ թվում՝ պետական մարմինների շենքեր քաղաքացիների և պետական ծառայողների ազատ մուտքն ու ելքը։ Բացի այդ, պետք է թույլ չտալ այլ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների երթևեկության անհամաչափ սահմանափակումներ»,–նշված է հայտարարության մեջ։
Հավաքի մասնակիցներին ոստիկանությունը հորդորում է նաև զերծ մնալ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքները, նաև հրապարակի համալիրն առանց իրավասու մարմինների թույլտվության օրենքով չնախատեսված այլ նպատակներով օգտագործելուց, այդ թվում՝ վրաններ տեղադրելու եղանակով։
Ոստիկանությունը վրանների տեղադրումը պատմության և մշակութային հուշարձաններին հարող տարածքներում դիտարկում է անհամատեղելի այդ վայրի պատմական և մշակութային նշանակության հետ և դրա գեղարվեստական արժեքը նսեմացնող, քանի դեռ առկա չէ իրավասու պետական մարմնի համաձայնությունը՝ կոնկրետ հավաքի անցկացման համար վրանների տեղադրման կամ այլ առարկաների օգտագործման վերաբերյալ։
![]()