Որքան մարդ է այսօր մասնակցել ընդդիմութան հանրահավաքին

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները հանրահավաք են անում Հանրապետության հրապարակում։

Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Նշենք, որ տեղի են ունենում գործադուլներ և դասադուլներ։

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում անցկացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հերթական ցույցը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման և մարդկանց անհատական հաշվարկի միջոցով պարզել է, որ Հանրապետության հրապարակում ժամը 17։30-ի դրությամբ գտնվել է մոտ 2100 մարդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ