«Բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով…». Գագիկ Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և հատկապես առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն»։

Հիշեցնենք, որ հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է ձյուն, ճանապարհներին գիշերը և առավոտյան ժամերին՝ մերկասառույց։ Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ