Հրապարակում հավաքված մարդկանց համար 19-20 տարեկան զինվորը նշանակություն չունեն

Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը: Ելույթ են ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը և այլք:

Ընդդիմադիր կուսակցությունները պատրաստվում են վաղն առավոտից շրջափակել ՀՀ կառավարության շենքը: ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը մեկնաբանեց, որ վաղը նախատեսված է Կառավարության նիստ, և իրենք շրջափակելու են Կառավարության շենքի բոլոր մուտքերը, որպեսզի թույլ չտան գործադիրը նիստ անցկացնի:

Մինչ այդ ընդդիմադիրներն այս գիշեր ևս շարունակելու են գիշերել Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր կուսակցությունները երեկվանից վրաններ են տեղադրել Հանրապետության հրապարակում՝ հայտարարելով շուրջօրյա հանրահավաքներ:

Ընդդիմադիր ուժերի առաջնորդներից ոչ ոք, սակայն, հրապարակում չի գիշերել: Լուսադեմին 15-20 մարդ է եղել վրաններում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ