Ինչքան պիտի ատես, չհարգես ու չճանաչես սեփական ժողովրդին, որ անվանես ժեխ

Կա տեսակետ, որ երեսուն տարի շարունակ կառուցել ենք կեղծ պետություն, և որ դա է եղել մեր պարտության հիմնական պատճառը:

Որքանո՞վ է հնարավոր, որ այս պատմական ապտակից հետո մենք, որպես հանրություն, կարողանանք ուշքի գալ և «մոբիլիզացիա+մոդեռնիզացիա» փրկության պլանն իրականացնել՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ պետություններ ջախջախումից հետո կարողացել են ոտքի կանգնել և աշխարհում գտնել իրենց տեղը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը նշեց, որ խնդիրը ոչ թե այն է, որ կեղծ պետություն ենք կառուցել, այլ գլխավոր պրոբլեմն այն է, որ թե՛ արտաքին, թե՛ ներքին իրողությունները ոչ իրականորեն ենք նկարագրել:

«Դրա պատճառը եղել է այն, որ հենց Ղարաբաղյան շարժումը սկսվեց մի ալիքի վրա, և ձևավորվեցին տարբեր տեսակի ազգային ուժեր, որոնք այդ տարիներից արդեն ռացիոնալ կերպով չէին նկարագրում թե՛ մեր հարևաններին, տարածաշրջանն ու աշխարհը, թե՛ մեր շահերը և թե՛ մեր նպատակները: Մարդիկ ունեին իռացիոնալ մոտեցում, խաբուսիկ նկարագրություն էին տալիս:

Եվ ունեցանք այնպիսի քաղաքական էլիտաներ, որոնք մանիպուլյատիվ ու կեղծ իրականություն էին ձևավորել, և զարմանալիորեն Փաշինյանը նույնպես շարունակեց իրականության մանիպուլյատիվ նկարագրությունը հատկապես արտաքին քաղաքականության տեսանկյունից, և այդ մանիպուլյատիվ ու կեղծ իրականությունն ի վերջո պայթեց»,- նշեց Թադևոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ