![]()
Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի բնակիչ, պատերազմի մասնակից Փայլակ Միքայելյանը կարծում է, որ պատերազմի ժամանակ հայկական կողմը պարտվեց դավաճանությունների պատճառով։
«Ես անձամբ տեսել եմ դավաճանական արարքներ մեր հայերի կողմից։ Իսկ Արայիկ Հարությունյանը ինչո՞ւ էր կանգնել արցախցիներին խնդրում, որ գան ու Արցախը պաշտպանեն, իսկ արցախցիները Արցախից դուրս էին եկել, որովհետև չէին հարգում Արայիկ Հարությունյանին ու նրա իշխանությանը։
Ես մարդկանց հարցնում էի, ասում էի, արա, ինչո՞ւ եք գնում Արցախից, ասում էին՝ որովհետև զզվել ենք, մենք 30 տարի գերության մեջ ենք ապրել, Արայիկ Հարությունյանը միլիարդատեր է, թող փողով մարդ վարձի, բերի կռվացնի։ Արցախի կառավարության երեսից եղավ մեր պարտությունը»,-ասաց մեր զրուցակիցը։
![]()