Ի՞նչպես է լուծվելու Երևանի քաղաքապետարանի պարգևավճարներ չվճարելու արդյունքում խնայված միջոցների հարցը

Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերից պարգևավճարներ չվճարելու արդյունքում խնայված միջոցները տրամադրել պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց համար մատչելի պայմաններ ստեղծելու գործին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Արդեն տեղեկացրել ենք, որ կապված պատերազմական իրադրության հետ, քաղաքապետարանի աշխատակազմը սեպտեմբերից ի վեր պարգեւավճարներ չի ստացել։

Որոշել ենք խնայված միջոցները տրամադրել պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած մեր տղաների համար մատչելի պայմաններ ստեղծելու գործին:

Մասնավորապես, այդ գումարներով զինհաշմանդամների շենքերում վերելակներ կտեղադրվեն եւ շենքերի մուտքերը կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Սոցապ նախարարությունից արդեն խնդրել ենք տվյալներ՝ պատերազմի մասնակիցների վերաբերյալ, որոնք մշակելով՝ կիրականացնենք այս գործընթացը:

Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմին՝ այս որոշման կարեւորությունը գիտակցելու եւ այս ծանր օրերին երկրի խնդիրներին անմասն չմնալու համար»,- գրել է Մարությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ