«Ես հրաժարվում եմ իմ աշխատավարձի բարձրացումից». Հայկ Մարության

Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստին «Իմ քայլը» խմբակցության մի քանի ավագանու անդամ բացակայում էր կորոնավիրուսով հիվանդ լինելու պատճառով:

Այս մասին նիստի սկսվելուց առաջ ասաց «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը:

«Խմբակցությունում ունենք մեծ թվով COVI-19-ով հիվանդներ և կոնտակտավորներ: Ունենք նաև ավագանու անդամներ, ովքեր դեռ մանդատը չեն վերցրել և դեռևս հնարավորություն չունեն մասնակցել նիստին:

Բացակա ավագանու անդամների շարքում կան նաև բժիշկներ, ովքեր անհետաձգելի վիրահատություններ ունեին, ինչպես նաև դասախոսներ, ովքեր քննություններ պետք է ընդունեն»,- նշեց Զաքարյանը:

Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստը սկսվեց 30 րոպե ուշացմամբ քվորում չլինելու պատճառով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ