![]()
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է երկրի կենտրոնական մասում գտնվող Պյուի դե Դոմի բաժանմունքի ոստիկանների սպանության դրաման, ասելով, որ ազգը կիսում է նրանց ընտանիքների վիշտը։
«Նրանք միջամտեցին Պյուիդե Դոմում ընտանեկան բռնության զոհ դարձած մի կնոջ փրկելու համար, երեք ոստիկան սպանվեց և չորրորդը վիրավորվեց: Մեզ պաշտպանելու համար մեր իրավապահ ուժերը կյանքի վտանգի են ենթարկում: Նրանք մեր հերոսներն են»- Twitter– ում գրել է Մակրոնը:
Նշենք, որ չորեքշաբթի գիշերը ոստիկանները հաղորդում են ստացել ընտանեկան բռնության մասին: Հասնելով դեպքի վայր՝ նրանք փորձել են փրկել տան տանիքում թաքնվող մի կնոջ: Տանը գտնվող 48-ամյա տղամարդը կրակ է բացել: Դրա հետևանքով երեք ոստիկանները՝Սերժանտ Առնո Մավելը, լեյտենանտ Սիրիլ Մորելը և ավագ սպա Ռեմի Դյուպին զոհվել են: Չորրորդը վիրավորվել է ազդրի շրջանում, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում, ասել է ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը։
![]()