![]()
Երկրորդ արցախյան պատերազմից հետո Հայաստանը անհրաժեշտություն ունի գիտակցել նոր իրողությունները՝ տարածքների կորուստ, նոր սահմաններ, նոր անվտանգության համակարգ: Եվ Հայաստանի անվտանգության համակարգն այսօր ամբողջապես կախված է Ռուսաստանից: Այս համատեքստում շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է ուզում Ռուսաստանն այս տարածաշրջանում: «Առաջին լրատվական»-ի հետ տեսակապով զրույցում այս և այլ հարցերի անդրադարձավ ռուս բլոգեր Աեքսեյ Ռոմանովը:
«Ինչ է ուզում Ռուսաստանն այս տարածաշրջանում, եկեք տարանջատենք՝ կա Ռուսաստան՝ ամբողջ ժողովուրդը, և կա Ռուսաստան՝ Կրեմլ, իշխանություն:
Ինչպես որ, օրինակ, Հայաստանում երեք տարի առաջ մարդիկ փաստացի չէին կարող ազդեցություն գործել իրենց իշխանության վարած քաղաքականության վրա, այնպես էլ այսօր Ռուսաստանում է: Այդ պաճառով երբ հարց է առաջանում, թե ինչ է ուզում Ռուսաստանը, պետք է հստակեցնել, թե ինչի մասին է խոսքը. ինչ են ուզում մարդի՞կ, թե՞ ինչ է ուզում իշխանությունը:
Ակնհայտ է, որ ռուս ժողովուրդը կտրականապես դեմ էր, որ Ռուսաստանը որևէ կերպ ներքաշվի այս պատերազմի մեջ, և դեմ էր մեր զինծառայողների հնարավոր վիրավորմանը, զոհվելուն… Իսկ թե ինչ է ուզում իշխանությունը, երեք վարկած կա…»,- նշեց Ռոմանովը:
![]()