![]()
Սյունիքի մարզպետարանից հայտնում են.
«Որոտան գյուղի մերձակայքում գտնվող մեկ շինության՝ ադրբեջանական կողմին անցնելու տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ տարածքը, որտեղ այն կառուցված է, ներկա փուլում զինված ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացում հայտնվել է վիճարկելի տարածքում: Ներկայումս այդ տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ»:
Ըստ աղբյուրի՝ տեղի բնակիչները պատմել են, որ այդ տան տարածքում տեղակայվել են ռուս խաղաղապահները, իսկ տան տերը կնոջ ու երեք երեխայի հետ ժամանակավոր տեղափոխվել է կնոջ հայրական տուն։ Տանտերը հրաժարվել է մեկնաբանություն տալ՝ նշելով, որ տրամադրություն չունի։
Սահմանազատման աշխատանքներին մասնակցողները ռուս խաղաղապահներին խնդրել են, որ բանակցեն, տունը մնա հայկական կողմում, թե ինչ կլինի, դեռ պարզ չէ։
«Տանտերերը սահմանազատումից մեկ ժամ առաջ են տեղեկացել, որ ըստ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության՝ իրենց տունը Ադրբեջանինն է, և իրենք հայտնվելու են դրսում»,-գրում է աղբյուրը։
![]()