![]()
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 22-ին Դաշնային խորհրդի ձևավորման կարգի մասին դաշնային օրենք է ստորագրել, որի համաձայն՝ ՌԴ նախագահը լիազորությունները դադարեցնելուց հետո, կարող է սենատոր դառնալ և ցմահ քվոտայի հավակնել, փոխանցում է Газета.ru-ն։
«Դաշնության խորհրդի ձևավորման կարգի մասին» օրենքի նոր խմբագրության հեղինակը պետության ղեկավարն է: Փաստաթուղթը ստորագրվել է Սահմանադրության փոփոխությունների իրականացման շրջանակներում։
Օրենքը նախատեսում է, որ երկրի նախկին նախագահը սենատորի կարգավիճակ է ստանում Դաշնային խորհրդին անհրաժեշտ փաստաթղթեր և դիմում ներկայացնելու պահից: Դիմումը կարելի է ներկայացնել լիազորությունների դադարեցման օրվանից 3 ամսվա ընթացքում։
Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից՝ դեկտեմբերի 22-ից:
![]()