«Գիշերակացը Հանրապետության հրապարակում»․ Նաիրա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել

Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ վերտառելով․

Գիշերակացը Հանրապետության հրապարակում։

Վաղն առավոտից ամբողջ հանրապետությունում շարունակվելու են զանգվածային բողոքի ակցիաները, ևս մեկ օր հայտարարում ենք գործադուլ և դասադուլ: Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա տեղեկացրեց, որ ժամը 16.00-ին տեղի կունենա հանրահավաք Հանրապետության հրապարակում:

Հանրահավաքն ավարտվեց, հավաքի մասնակիցները երթ իրականացրեցին Կառավարության շենքի շուրջը և վերադարձան Հանրապետության հրապարակ:

Նշենք՝ ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մտադիր են գիշերել հրապարակում՝ կոչ անելով ցանկացողներին միանալ իրենց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ