![]()
Ըստ չհաստատված պաշտոնական տեղեկատվության, այս շաբաթ ՝ դեկտեմբերի 25-ին, նախատեսվում է բացել Ստեփանակերտի օդանավակայանը: Այս մասին տեղեկացնում է «ՎառԳոնզո» տելեգրամ ալիքը:
Օդանավակայանի շրջակայքն ամբողջությամբ մաքրվել է ականներից, իսկ ինժեներա-տեխնիկական տեսանկյունից օդանավակայանն ինքնին լիովին պատրաստ է բնականոն աշխատանքին:
Հիշեցնենք , որ ռուսական փորձագիտական շրջանակները Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը դիտարկում են որպեես ռուս խաղաղապահների տեղաշարժման կարևոր միջոց։
Ռшզմшկшն վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն, անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի շահագործմանը, նշել է՝ քանի որ ռուսական խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում առանձնանում է բարդագույն լոգիստիկայով, ապա Ստեփանակերտի օդանավակայանի վերականգնումն ու արդիականացումը թույլ կտան ընդունել Ռուսաստանի ՌՏՈՒ ռшզմшտրшնuպnրտшյին ինքնաթիռները և նոր գործողությունների հնարավորություն կտան, զnրшխմբի մատակարարման հետ կապված բազում խնդիրներ կլուծեն։
Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին: 90-ականների սկզբին՝ ղարաբաղյան հшկшմшրտnւթյшն տարիներին, օդանավակայանը ծառայում էր ռшզմшկшն կարիքների համար: Հետո այն չի շահագործվել: Վերակառուցումից հետո՝ արդեն 2012-ին, օդանավակայանը տեխնիկապես պատրաստ էր շահագործման:
![]()