Լիլիթ Մինասյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ Լիլիթ Մինասյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ. Մինասյանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի դիմումը՝ կարգադրում եմ.

2020 թվականի դեկտեմբերի 18-ից Լիլիթ Մինասյանին ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է կարգադրության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նշել էինք, որ, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Լիլիթ Մինասյանը կնշանակվի ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ